loader
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ին, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 23-25-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 22-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս