loader
Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է քամու ուժգնացում

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, 7-ի ցերեկը կնվազի 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս