loader
 Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7. ԱԻՆ-ը զգուշացնում է

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7. ԱԻՆ-ը զգուշացնում է

 Ուշադրություն՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

13-14-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-14-ը առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը, 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս