loader
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 7-ին շրջանների զգալի մասում, 8-9-ը, 11-12-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում մայիսի 7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս