loader
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնասյին շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս