loader
Ճանապարհները Հայաստանում․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ճանապարհները Հայաստանում․ տեղ-տեղ առկա է մերկասառույց

 Հունվարի 5-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:  

Հունվարի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ:

Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս