loader
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքում

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018 թ. նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Վիլնյուսի փողոցի կողմից Հունան Ավետիսյանի փողոցով Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում աջ եզրային 1-ին գոտուց կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս