loader
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, մառախուղ

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, մառախուղ

Հունվարի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  

Հունվարի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս