loader
Ձնահոսքի պատճառով Լարսը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ձնահոսքի պատճառով Լարսը փակ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ 14:30-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: 

 Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 12- ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս