loader
Սարալանջի շրջանցիկ ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Սարալանջի շրջանցիկ ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի (Արմենակյան փ.-Գլինկայի փ. հատված) երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի համաքաղաքացիներ,

մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝  մարտի 3-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս