loader

Տեղեկատու

Երթևեկություն

2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ:

2018 թվականի փետրվարի 1-ից Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցին հարակից նորակառույց թաղամասի №55/17 և №55/20 շենքերի մերձակա հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն:

Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին՝ 08.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի - Սասնա Ծռեր ճանապարհահատվածով:

Լրահոս