loader
2018-ին վարչապետի աշխատակազմը լրատվամիջոցներից ստացել է շուրջ 130 հարցում. Էդուարդ Աղաջանյան

2018-ին վարչապետի աշխատակազմը լրատվամիջոցներից ստացել է շուրջ 130 հարցում. Էդուարդ Աղաջանյան

 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ի գիտություն, տեղեկացնում եմ, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը զանգվածային լրատվության միջոցներից ստացել է նախորդ տարիների համեմատ աննախադեպ թվով գրավոր հարցում՝ շուրջ 130, որից անպատասխան է մնացել ընդամենը 2-ը: Հարցումների թիվը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնապատկվել է: Ընդ որում, նշված թվի մեջ ներառված չէ բանավոր հարցումների թիվը, որոնք ևս շատ են եղել: Ի համեմատություն նշեմ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը 2016 թվականին ԶԼՄ-ներից ստացել է 71 հարցում, որից պատասխանվել է հինգ տասնյակին: 2017-ին ստացվել է 85 հարցում, պատասխանվել է 59-ին: 
Հաշվի առնելով հետհեղափոխական շրջանը՝ վարչապետի աշխատակազմում կարող էին նկատվել որոշակի թերություններ, որոնք առաջիկայում նվազագույնի կհասցվեն, քանի որ մենք որդեգրել ենք առավելագույնը թափանցիկ կառավարման և հաշվետվողականության քաղաքականություն»

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս