loader
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները սպասում են պատասխանի

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները սպասում են պատասխանի

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Խոստմանս համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրկին հանդիպում ունեցա ACP ընկերության Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ։ Ներկայացրեցի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած քննարկման արդյունքները, ինչպես նաև տեղեկացրեցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և գործարանի ղեկավարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում երկուշաբթի օրը տեղի ունենալիք հանդիպման և հարցի քննարկման մասին։ Աշխատակիցները համաձայնեցին։ Նրանք կսպասեն հանդիպման արդյունքներին։ 

Հիշեցնեմ, որ երեկ Ալավերդու ACP ընկերության աշխատակիցները՝ ի նշան բողոքի, փակել էին Էնգելս թաղամասով անցնող M6 միջպետական ճանապարհը և երկաթգիծը։ Նրանց մտահոգում էր գործարանի փակման վտանգը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս