loader
Արա Շիրինյան․ Ցավալի է, բայց այսպիսի տեսլականներով կառավարվող երկիրը ապագա չունի»

Արա Շիրինյան․ Ցավալի է, բայց այսպիսի տեսլականներով կառավարվող երկիրը ապագա չունի»

Եթե կարճ ամփոփենք Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շանթ»-ով, ապա նա ասում է հետևյալը.

1. Հայաստանի բնակչությունը լավ է ապրում, բայց չգիտի դրա մասին, կամ՝ չի խոստովանում:
2. Երկաթգիծ, ատոմակայան, ֆլան-ֆստան մեզ արդեն սազական չի, ավելի լավ բաներ ենք ունենալու՝ «կանաչ էներգետիկա», պուճուր ատոմակայան, արևային էներգիա, հյուսիս-հարավ ճանապարհ
3. Տուրիզմը կզարգանա, եթե միտինգներ չլինեն
4. Արտագաղթը միայն Հայաստանում չի, այլ ամբողջ աշխարհում (երևի մարդկությունը թաքուն տեղափոխվում է Մարս, իսկ մենք տեղյակ չենք)
5. Անհանդուրժելի է, որ սահմանին կանգնած զինվորի փոքր եղբայրը կամ քույրը չի կարողանում դպրոց գնա, որովհետև ճանապարհները փակ են (բայց ոչինչ, որ նրանք հաճախ կոշիկ չունեն, ընտանիքը զուրկ է գոյության միջոցներից, որովհետև բյուջեն անխնա մսխվում է կամ թալանվում)
6. Եթե նույնիսկ իրեն հրաժարեցնեն, ապա նոր ԱԺ հնարավոր չի ընտրել՝ մեխանիզմ չկա (երևի չի կարդացել նոր Սահմանադրությանը, կամ լավ չի հասկացել այդ հատվածը)

Ցավալի է.. բայց այսպիսի տեսլականներով կառավարվող երկիրը ապագա չունի: Ուրեմն, ՔԱՅԼ ԱՐԱ, ՄԵՐԺԻՐ ՍԵՐԺԻՆ:

Արա Շիրինյանի ՖԲ էջից

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս