loader
Առաջնահերթ մի շարք հիմնախնդիրներ կլուծվեն. Կոտայքի մարզպետ

Առաջնահերթ մի շարք հիմնախնդիրներ կլուծվեն. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է. 

«Կոտայքի մարզում առաջնահերթ մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարությունը մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ: Հատկացված միջոցներով կլուծվեն խնդիրներ, որոնք տևական ժամանակ համայնքների բնակիչների համար անհանգստության առիթ են եղել:

Ծրագրերն իրականացվելու են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի:

Ներքոնշյալ համայնքներում նախատեսված են ջրագծերի կառուցման և հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ.

• Գառնի համայնք՝ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում,
• Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրեր՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Կամարիս՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Եղվարդ համայնքի Զովունի և Սարալանջ բնակավայրեր՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Քարաշամբ՝ Նոր թաղամասի ջրագծի անցկացում,
• Հրազդան՝ Երիտասարդական թաղամասի կոյուղագծի կառուցում և Վանատուր թաղամասի ջրագծի կառուցում,
• Աբովյան՝ Էլար թաղամասում՝ ոռոգման համակարգի և Հանրապետության պողոտայում ջրահեռացման համակարգի անցկացում:

Մոտ 41 մլն դրամ է հատկացվել 3 համայնքների մանկապարտեզներում առկա խնդիրների լուծման համար:

• Կամարիսում կվերանորոգվի շենքի տանիքը և կփոխվեն դռներն ու պատուհանները, 
• Նոր Երզնկայի մանկապարտեզում կկառուցվի ջեռուցման համակարգ,

Հրազդան համայնքում տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք են բերվելու 60 աղբամաններ և 1 աղբատար մեքենա:

Կոտայքի մարզում ներդնելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի տարիներով և նույնիսկ տասնամյակներով չլուծված խնդիրները կարճ ժամանակահատվածում հստակ լուծումներ ստանան: Առանջնահերթ այլ խնդիրների համար համայնքները սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորման համար Կառավարությանը դիմելու ևս մեկ հնարավորություն կունենան նոյեմբեր ամսից:

Կոտայքում բարեփոխումները շարունակական են լինելու»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս