ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Բարեկամներ,
եկել է պահը, երբ ես պիտի դիմեմ ձեր աջակցությանը։
12-օրյա քարոզարշավի ընթացքում՝ նոյեմբեր 26-ից դեկտեմբերի 7-ը, իմ ընտրական շտաբում կամավորներների օգնության կարիք կա։
Եթե ինձ տեսնում եք մեր երազած Հայաստանի կառուցման գործի առաջին շարքերում, եթե կարծում եք, որ ինձ աջակցելով՝ ձեր ներդրումն եք ունենալու այդ գործում, և եթե պատրաստ եք որոշակի ժամանակ տրամադրել այդ գործին, ապա սիրով կսպասեմ ձեր արձագանքին (այս գրառման ներքո կամ անձնական նամակով)։
Հ․Գ․ Հիշեցնեմ՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու եմ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում»։