loader
Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատություններին չխոչընդոտել աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից

Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատություններին չխոչընդոտել աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նախկինում որոշ ԲՈւՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից»:

Շնորհակալություն համագործակցության համար:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս