loader
Արցախյան այցի մասին

Արցախյան այցի մասին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում գրել է. 

«Երևանի քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ նման ձևաչափով և կարևոր ուղերձներ պարունակող այս այցն իրականություն դարձավ պաշտպանության նախարար պարոն Տոնոյանի հետ համատեղ նախաձեռնության արդյունքում՝ հայկական երկու հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում։

Տարածքային կառավարման մարմինները քաղաքացիական համակարգի պատրաստության, զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության հարցերում ունեն էական դերակատարում, ուստի այցը ուներ հստակ օրակարգ ու նպատակ՝ թե՛ միջգերատեսչական մակարդակով, թե՛ արցախյան մեր գործընկերների փորձի ուսումնասիրությամբ ընդլայնել նշված ոլորտներում փոխգործողությունների շրջանակը և հզորացնել պաշտպանական կարողությունները։

Վստահ եմ, որ այս այցելությունը, քննարկումները, շփումները մեր գործընկերների հետ լավ նախադրյալներ ստեղծեցին հետագայում ՀՀ տարածքային կառավարման մարմինների և ԱՀ վարչական շրջանների միջև բազմաոլորտ փոխգործակցությունը ամրապնդելու և խորացնելու համար»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս