loader
Արդյոք կորած անձնագրի փոխարեն նորը ստանալիս լրացուցիչ գումար է գանձվում

Արդյոք կորած անձնագրի փոխարեն նորը ստանալիս լրացուցիչ գումար է գանձվում

Եթե քաղաքացին կորցրել է իր անձնագիրը, նորը ստանալու դեպքում դիմում է տարածքային անձնագրային ծառայություն: Կորստյան վերաբերյալ դիմումը լրացվում է տեղում. անձնագրային ծառայությունից բացի այլ մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Կորած անձնագրի տվյալները մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգ: 

Հին նմուշի անձնագրի դեպքում քաղաքացին իր հետ ներկայացնում է 3,5x4,5 չափսի երկու գունավոր լուսանկար, իսկ բիոմետրիկ անձնագրի դեպքում լուսանկար ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է. լուսանկարահանումն իրականացվում է անձնագրային ծառայությունում: Երկու դեպքում էլ մինչև 50 տարեկան զինապարտ քաղաքացիները ներկայացնում են զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը կամ տարկետումը հավաստող այլ փաստաթուղթ:

Հին նմուշի անձնագրի կորստյան դեպքում նորը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը (փոխանակման դեպքում՝ 5-րդ աշխատանքային օրը), իսկ բիոմետրիկ անձնագիրը կորցնելիս նորը տրամադրվում է 15-րդ աշխատանքային օրը:

Եթե քաղաքացին չի օգտվում արագացված ծառայությունից, սովորական ժամկետում կորած անձնագրի փոխարեն նորը տրամադրելու դեպքում այլ գումարներ չեն գանձվում: Պետական տուրքի չափը նույնն է, ինչ անձնագիրը փոխանակելիս.

1.000 ՀՀ դրամ- հին նմուշի անձնագիրը

25.000 ՀՀ դրամ- բիոմետրիկ անձնագիրը:

Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից


 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս