loader
Աշխատանքիս վերադառնալու առաջարկ ստանալով՝ սառեցրել եմ անդամակցությունս ՀՀԿ-ին. Աննա Օհանյան

Աշխատանքիս վերադառնալու առաջարկ ստանալով՝ սառեցրել եմ անդամակցությունս ՀՀԿ-ին. Աննա Օհանյան

Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ ու գործընկերներ

Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի՝ խնդրում եմ ընդունել ի գիտություն․ 

• Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ այո, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։ 

• Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքակիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։

• Թեև, իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։ 

• Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս