loader
Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 20:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի զինծառայողներ Շ.Գ.-ն (ծնված 1995 թ.), Ա.Գ.-ն (ծնված 1998 թ.), Մ.Ջ.-ն (ծնված 1999 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ն.-ն (ծնված 1999 թ.), Է.Ս.-ն (ծնված 1999 թ.), Պ.Ք.-ն (ծնված 1999 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.), Դ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Հ.-ն (ծնված 1999 թ.), Շ.Ա.-ն (ծնված 1999 թ.), Վ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ա.-ն (ծնված 2000 թ.), Կ.Մ.-ն (ծնված 2000 թ.), Գ. Ս.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ս.-ն (ծնված 2000 թ.), Գ.Ա.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ե.-ն (ծնված 2000 թ.) և Ռ.Ս.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս