loader
Այն մասին, թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները, իսկ մենք դրանից անտեղյակ ենք եղել 

Այն մասին, թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները, իսկ մենք դրանից անտեղյակ ենք եղել 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այն մասին, թե ինչպես է կոռուպցիան մտել մեր տները, իսկ մենք դրանից անտեղյակ ենք եղել:

Երեկ առավոտյան, բացելով լրահոսը, կարդացի, որ վերսկսվել է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ներկայացրած հայցի հիման վրա դատական նիստը, որտեղ ներկայումս հետախուզման մեջ գտնվող «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենը նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար և հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Ընդամենը րոպեներ անց զանգ ենք ստանում Քննչական կոմիտեից, որով կնոջս հրավիրում են «մի քանի հանգամանք ճշտելու» հիշյալ բժշկական կենտրոնի հետ կապված քրեական գործով:

Եվ օ՜ հրաշք, ինչ է բացահայտվում արդյունքում: Իրականում 2014 թ., լինելով դպրոցի ուսուցչուհի, կինս մեկ անգամ այցելել է մեր տանը ամենամոտ գտնվող «Մասիվի հիվանդանոց», սոցփաթեթի շրջանակներում ստուգվել, հանձնել անալիզներ և վերադարձել տուն: Դրանից հետո որևէ առնչություն չի ունեցել հիշյալ ԲԿ-ի հետ: Սակայն պարզվում է` նրա անունով պետության միջոցներից դուրս է գրվել 250.000 դրամ գումար, նրան, իբր, տրվել է թանկարժեք դեղորայք, նա, իբ,ր վիրահատվել է և 8 օր (!!!) իբր պառկել հիվանդասենյակում:

Այսինքն՝ 4 տարի անց հեղափոխության արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրված պատգամավորների ընտանիքների անդամներն անգամ իրենց կամքից անկախ ներքաշված են եղել կեղտոտ կոռուպցիոն սխեմաների մեջ: Հիմա հասկացա՞ք ինչից եք պրծել»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս