loader
Բալայան. Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան

Բալայան. Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան

Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Իրանում այսօր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: «Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք, ցավոք, բոլորը զոհվել են»,-հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս