loader
Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով. Հակոբ Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով. Հակոբ Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Naira Zohrabyan-ը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ առ ոչինչ»: Իբր, անցել է վեց ամիս (՛), և դեռ ոչինչ արված չէ:

Եթե այս տեքստը ինչ-որ սկսնակ դիլետանտ գրած լիներ, էլի հասկանալի կլիներ, բայց Նաիրա Զոհրաբյանի պես փորձառու, ես կասեի՝ կարկառուն գործչի շուրթերից նման անբովանդակ քննադատությունն այնքան էլ չի ընկալվում, ամենայն հարգանքով հանդերձ:

Նախընտրական հոլովակում ներկայացվող խնդիրների լուծումը նախատեսվում է տալ ոչ թե վեց ամսում, ինչպես փորձում է մեզ համոզել տիկին Զոհրաբյանը, այլ հինգ տարվա ընթացքում: Այդ լուծումները ճանապարհին են, և տեղ են հասնելու ժամանակին:

Բոլոր առաջնահերթ խնդիրների լուծումն ընթանում է ի սկզբանե սահմանված ժամանակացույցով: Տրանսպորտի ցանցը պատրաստ է և գտնվում է իմպլեմենտացիայի փուլում, պարբերաբար հանդիպումներ են ընթանում պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ: Իսկ աղբահանության հարցում, գիտենք, որ ստեղծվել է քաղաքային ենթակայության հիմնարկ (երկրորդ օպերատոր), որը շարունակաբար համալրվում է տեխնիկայով. արդեն ձեռք է բերվել 14 աղբատար, ձնամաքրմամբ ու սանմաքրմամբ զբաղվող մեքենա, ևս շուրջ 20-ը հերթի տակ են: Վերելակների թարմացման ծրագիրը առաջիկայում կներկայացվի կառավարություն։ Այսպես ամեն ինչ, ըստ հերթականության։

Ամեն դեպքում, քաղաքական փոքրամասնության առարկայական ու բովանդակալից քննադատությունը օգուտ կտար քաղաքին։ Ուզում եմ հուսալ, որ մեր գործընկերները համակարծիք են այս հարցում»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս