loader
Բոլոր հարցերին տրվում էր ոչ պատշաճ, ոչ ամբողջական պատասխաններ, որից ելնելով կատարել եմ քվեարկությունս. Գայանե Աբրահամյան

Բոլոր հարցերին տրվում էր ոչ պատշաճ, ոչ ամբողջական պատասխաններ, որից ելնելով կատարել եմ քվեարկությունս. Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է

«ՍԴ թեկնածու Գոռ Հովհաննիսյանին երեկ մեր խմբակցության հետ առանձին հանդիպման ընթացքում հարցրել էի, թե ինչպես է գնահատում ՍԴ որոշումները ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ, մասնավորապես 2003-ի վստահության հանրաքվեի, 2008-ի, 2013-ի ընտրությունների մասին, պատասխան տրվեց, թե չի դիտարկել, քանի որ իր ատենախոսության մեջ ուսումնասիրել է հիմնական իրավունքների խախտումների մասով միայն, տարակուսանքիս, թե արդյոք ընտրական իրավունքը հիմնական իրավունք չէ, ասվեց, որ ուսումնասիրել է միայն անհատական դիմումները: Այսօր այլ հարց տվեցի, որին պատասխան չստացա այդպես էլ, բայց նաև երեկվա հարցիս որոշակի արձագանք եղավ, ընդհանուր առմամբ, կարող եմ արձանագրել, որ բոլոր հարցերին տրվում էր ոչ պատշաճ, ոչ ամբողջական պատասխաններ, որից ելնելով կատարել եմ քվեարկությունս»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս