loader
Բորիս Նավասարդյան. Տիկնայք և պարոնայք, լավագույն ժամանակը պետության ու ձեր ապագայի համար կորցրել եք ապրիլի 30-ին

Բորիս Նավասարդյան. Տիկնայք և պարոնայք, լավագույն ժամանակը պետության ու ձեր ապագայի համար կորցրել եք ապրիլի 30-ին

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքը երկրի զարգացման համար անհրաժեշտ է: Բայց հասարակության կողմից դրա ընկալումն ու կառուցողական դերի իրականացումը հնարավոր կդառնա միայն «ռեստավրացիայի» վտանգի վերանալու պարագայում:

Ռևանշիզմի տարբեր դրսևորումները միայն կխորացնեն մարդկանց ատելությունը նախկինների նկատմամբ ու կստիպեն նորերին` բարեփոխումների փոխարեն ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնել այդ վտանգի վնասազերծման վրա: Դա բնական է ու անխուսափելի: Ինչքան շուտ հին համակարգի կրողները և նրանց արբանյակները հրաժարվեն դիմադրությունից, հնարավորություն տան (ցանկալի է նույնիսկ աջակցեն) քաղաքական իրողություններին համապատասխանող իշխանական բոլոր թևերի ձևավորմանը, այդքան մեղմ կլինի հեղափոխության ռեպրեսիվ գործիքը, ու լայն հնարավորություններ կստեղծվեն ներառական ազգանպաստ աշխատանքի համար:

Խորհդարանական տեղերից կառչելը, հրաշքների սպասելը, որ ամեն ինչ մի օր կշրջվի ու հակառակ ուղղությամբ կընթանա` պատրանք է ու վնասարարություն: Ուրիշ ոչ մի բան:

Տիկնայք և պարոնայք, լավագույն ժամանակը պետության ու ձեր ապագայի համար կորցրել եք ապրիլի 30-ին, երբ Փաշինյանը հանդիպում էր հանրապետականների խմբակցության հետ: Ձեր հարցերով ու մեկնաբանություններով ապացուցեցիք, որ ազգային վերածնունդի ոխերիմ թշնամիներ եք ու արդար կռվով ձեզ հաղթածների դեմ պատրաստ եք ցանկացած դրսի մայլից տղա բերել: Պիտի այն ժամանակ վայր դնեիք մեղմ ասած կասկածելի եղանակներով ձեռք բերած բոլոր իշխանական լծակները ու դրանից հետո միայն իրավունք կստանայիք քննադատել, թերությունները մատնանշել…

Հասցրեցիք մինչև օգոստոսի 17, երբ արդեն ձեր ոչ մի խոսք չի կարող ընկալվել որպես շահագրգիռ քաղաքացու կարծիք, գնահատական, ու էլի դասեր չեք քաղում: Այլ վերաբերմունքի արժանի էլ չեք: Սակայն նույնիսկ այսօր նահանջելը ուշ չէ` այն իմաստով, որ գնալով ավելի վատ է լինելու ձեզ համար և, ցավոք, հետաձգելու է առողջ մթնոլորտում քաղաքական, գաղափարական բանավեճը, ծրագրային մոտեցումների մրցակցությունը: Ձեր անվերապահ կապիտուլյացիայով մեծ ծառայություն կմատուցեք հայրենիքին: Եվ, մասնավորապես, խոսքի ազատությանը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս