loader
Բուզանդի 1/3 հասցեում ՀՀԿ-ն տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով, իսկ Հայաստանի կոմկուսը՝ 1000 դրամով. Հակոբ Կարապետյան

Բուզանդի 1/3 հասցեում ՀՀԿ-ն տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով, իսկ Հայաստանի կոմկուսը՝ 1000 դրամով. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բուզանդի 1/3 հասցեում՝ Երևան համայնքին պատկանող շենքում նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494քմ տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով: 

Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից 100 մետր հեռավորության վրա, Վերնիսաժի հարևանությամբ գրասենյակային տարածք՝ մետրը 250 դրամով: Համեմատության համար, օրինակ, Զեյթունում ես բնակարան եմ վարձակալում՝ մետրը մոտ 1800 դրամով: Սովորական տուն՝ համեստ «եվրոռեմոնտով» ու սովետական կահույքով: Զեյթունում: 

Ասում են՝ Բուզանդի շենքի վիճակն էնպիսին է, որ տարածքի վարձակալության գինը բարձր լինել չի կարող: Օքեյ, բայց էդ դեպքում ևս մի համեմատություն. նույն շենքում մեկ այլ կուսակցություն՝ Հայաստանի կոմկուսը տարածք է վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց վճարելով քառակի ավել՝ 1000 դրամ»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս