loader
Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան

Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անդրադարձել է «Շենգավիթ» ԲՀԿ-ում գրանցված նորածնի մահվան դեպքին: Նա Facebook-ի իր էջում գրել է.

«Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է։ Հոկտեմբերի 20-ին մահացած երեխայի դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, և մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում։

Ցավակցում եմ մահացած երեխայի ծնողներին և բոլոր հարազատներին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս