loader
Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Մեղրիի դեպքի մասին

Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Մեղրիի դեպքի մասին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին:

Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: 

Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են: 

Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»:

Հիշեցնենք, որ epress.am կայքը «Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժել են՝ Ղարաբաղ ուղարկելով» վերտառությամբ հոդված է գրել, որում, մասնավորապես,նշված է. «Երկու օր առաջ մի կին հանդիպել է որդուն և պարզել, որ գնդի մի քանի հարյուր զինվորներ դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ Նույն օրը՝ կեսգիշերին մոտ, գնդին շարել են, ընտրել 20 զինվորի, պատռել են համազգեստները և ավտոբուսով ուղարկել Կապանի Ռազմական ոստիկանություն, որտեղից մի մասին ուղարկել են Ստեփանակերտ»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս