loader
«Ծիրան» սուպերմարկետի դրամարկղում հայտնաբերեցի, որ կուտակային քարտիս գումարը զրոյացել է. ահազանգ

«Ծիրան» սուպերմարկետի դրամարկղում հայտնաբերեցի, որ կուտակային քարտիս գումարը զրոյացել է. ահազանգ

Անի Ջուլհակյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Շատ ջղայն գրառում։

Խոսքս ուղղում եմ Ծիրան սուպերմարկետների ցանց Tsiran Supermarket Chain մենեջմենթին՝ կապված կուտակային քարտերի շուրջ իրենց վարած քաղաքականության և որոշումների։ 2016 թ-ի ապրիլին Նոր Նորք համայնքում բացվեց երկար սպասված մասնաճյուղը, որն, ըստ կանխատեսումների, պետք է դառնար Սիթիի մրացկիցն ու գնորդների մեծ քանակ գրավեր։ Որոշ ժամանակ անց առևտրի ցանցը սկսեց կուտակային քարտեր առաջարկել խոշոր գնումներ կատարողներին։ Ես նույնպես ստացա առաջարկ քարտ վերցնելու և չմերժեցի։ Քարտը պետք է ակտիվանար 2 շաբաթվա ընթացքում, սակայն 2 ամիս այն չէր ակտիվանում «իմ տվյալների բացակայության պատճառով»։ Մոտ 5 անգամ տվյալներս տրամադրեցի (նույն տվյալները) և, ի վերջո, ջղայնացա ու հրաժարվեցի կուտակային ունենալ այդ խանութում։

Երկար ժամանակ բոյկոտեցի, հետո անցավ ու սկսեցի նորից օգտվել՝ մինչև այսօր վերջնական խաչ քաշելը։ Բանն այն է, որ վերջերս ընկերներիցս մեկը նոր հավելված առաջարկեց inOne, որն ազատում է պլաստիկ քարտերից և բոլոր կուտակայինները մեկտեղում իր մեջ։ Ծիրան սուպերմարկետների ցանց Tsiran Supermarket Chainնույնպես այդ ցանկում էր։ Սկսեցի կուտակել։ Այսօր խանութի դրամարկղում հայտնաբերեցի, որ գումարը զրոյացել է։

Պարզվում է առևտրի ցանցի կայքում տեղեկացրել են, որ հունվարի 10-ին գումարը կզրոյանա։ Այսի՞նքն։ Կուտակված գումարը ժամկետ ունի՞։ Կուտակային քարտը բացի ինձանից որևէ մեկն իրավունք ունի՞ տնօրինելու։ Կամ ո՞րն է այն անհերքելի ու ընդունելի պատճառը, որը թույլ է տալիս խանութին զրոյացնել կուտակված գումարը։ Որևէ այլ սուպերմարկետ նման անպատասխանատու քայլ հաճախորդի հանդեպ թույլ չի տվել, և ի վերջո, կուտակված գումարն իմն է և ես եմ որոշում երբ և ինչպես այն ծախսեմ ձեր իսկ խանությում։

Անբարեխիղճ մարքեթինք և հաճախորդների հետ աշխատանքի անգրագետ մոտեցում։ Այլևս ոչ մի անգամ այդ ցանցից գնում չեմ կատարելու և inOneհավելվածն էլ ջնջելում եմ այն պարզ պատճառով, որ նման վերաբերմունք է թույլ տալիս իր օգտատերերի հանդեպ։ Մնաք բարով»։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս