loader
Դավիթ Բաբայանի ղեկավարած կուսակցությունը պետական գրանցում է ստացել

Դավիթ Բաբայանի ղեկավարած կուսակցությունը պետական գրանցում է ստացել

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Facebook-ի իր էջում գրել է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ,
Սիրելի՛ կուսակիցներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր՝ ապրիլի 30-ին, մեր՝ Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում:

Շնորհավորում եմ առաջին հերթին կուսակցության բոլոր անդամներին նշանակալի այս իրադարձության կապակցությամբ: Սա և՛ ոգևորիչ է, և՛ հաճելի, և՛ պարտավորեցնող:

Մեր կուսակցությունը նպատակ ունի դառնալ Արցախի քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը, և մենք դրան հասնելու ենք շնորհիվ կուսակցության մեջ ընդգրկված հարյուրավոր պարկեշտ, հայրենասեր, արհեստավարժ ու ազնիվ մարդկանց և նրանց նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս