loader
Գյուրջյան. Փաստաբաններին տուգանելու վերաբերյալ ՓՊ-ի առաջարկությունը լուրջ չեմ համարում

Գյուրջյան. Փաստաբաններին տուգանելու վերաբերյալ ՓՊ-ի առաջարկությունը լուրջ չեմ համարում

Նոր դատական օրենսգրքով ամրագրված՝ փաստաբաններին և դատախազներին մինչև 100.000 դրամ տուգանելու իրավակարգավորման վերաբերյալ օրերս հրապարակված Փաստաբանների պալատի առաջարկությունը լուրջ և համաչափ չեմ համարում: Առաջարկության միայն եզրափակիչ մասի ընթերցումը (ինքս ընթերցել եմ ամբողջությամբ) ստիպում է մտածել, որ սա հերթական` խնդիրը լղոզելուն և ոչ դրա լուծմանն ուղղված փաստաթուղթ է: Որպես լուծում պալատը առաջարկում է կրճատել իր կողմից կարգապահական վարույթ իրականացնելու ժամկետները, որպեսզի հնարավորինս արագ կարողանա ինքնուրույն պատասխանատվության կանչել փաստաբանին ԿԱՄ տուգանք կիրառելու կանոնը նախագծից հանել, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ այդ հարցի լուծման հնարավորությունը թողնելով դատավարական օրենսգրքերին: Այնպիսի տպավորություն է, կարծես դատավարական օրենսգրքերի նախագծերը մշակվում և ընդունվում են ինքնուրույն, այլ ոչ «առաջարկ» կոչվող փաստաթղթի հասցեատերերի կողմից: Այս փաստաթուղթը (չնայած դրանում առկա որոշ ճիշտ շեշտադրումներին) գնահատում եմ վերջնական հաշվով իրավական արժեք չներկայացնող և աշխատանքի պատրանք ստեղծելուն ուղղված հերթական թղթոն, որն ակնհայտորեն չի ելնում փաստաբանական համայնքի առավելագույն շահից:

Հ.Գ. Իմ ընկալմամբ նոր դատական օրենսգրքի վերաբերյալ ՓՊ առաջարկությունների տեքստի առաջին նախադասությունը պետք է ունենար հետևյալ բովանդակությունը. «Կարծում ենք, որ փաստաբանների նկատմամբ գույքային պատասխանատվություն ենթադրող դատական սանկցիա կիրառելու լիազորությամբ և, որպես հետևանք, փաստաբանների գործունեությանը, դրա ազատությունը առավել մեծ ներգործության հնարավորությամբ դատարաններին օժտելուց առաջ գործադիրն ու օրենսդիրը պետք է մտահոգվեն դատավորների անկախության և մասնագիտական պատրաստվածության ԱՌԱՋՆԱՅԻՆ խնդրի լուծմամբ՝ բացառելու համար նշված ներգործության միջոցների անտեղի և անօրինական կիրառման հավանականությունը...

Այսօր, ժամը 19:30 ՓՊ-ում կկայանա 9 փաստաբանների նկատմամբ հարուցված գործով նիստը»:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանի ֆեյսբուքյան էջից

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս