loader
Եկեք նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը. Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ

Եկեք նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը. Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ: Նրա՝ Facebook-ի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ Աննա Հակոբյանը ներկայացնում է հիմնադրամի առաքելությունը:

«Սիրելի՛ բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց և խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում:

«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Բոլորին՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, խնդրում եմ հետևել մեր գործունեությանն, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և, իհարկե, ներդրումներ անել:

Եկե՛ք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,- նշել է Աննա Հակոբյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս