loader
Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը մահացել է

Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը մահացել է

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը, այսօր մահացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տիգրան Հեքեքյանի կինը՝ Մարինե Մարգարյանը:

«Այսօր կյանքին հրաժեշտ տվեց իմ երեխաների տատիկն ու ամուսնուս սիրելի ծնողը… 
Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյան՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, ՀՀ հեռուստատեսության հիմնադիր, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, միջազգային ասոցիացիայի փոխնախագահ…
.......………………
Մայր։

Մեծատառերով՝ ՄԱՅՐ։

Գեղեցիկ, երկար ու բովանդակալից կյանք է ապրել Էլմիրա Հեքեքյանը։ 

Ապրած տարիներն ու վաստակը, մե՜ծ-մե՜ծ նվիրումն ու այդ նվիրումով վարակելու հզոր տաղանդը… 
Բայց այսօր առաջին և անմրցելի բառը, որ միտքս է գալիս՝ դա, այնուամենայնիվ, ՄԱՅՐՆ է։ Սկեսուր-մայրիկիս՝ կյանքի իմաստն ու գունավորումը, նրա աշխարհայացքն ու ապրելակերպը, իր հոգին, միտքն ու ամեն ինչը այս բառի մեջ է կենտրոնացած։

Հանգչիր խաղաղությամբ, մեր մեծ մայրիկ։

Հանգչիր Աստծով...»,- գրել է նա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս