loader
Այլ երկրներում հաշվառվածները չեն ընդգրկվի ընտրացուցակներում

Այլ երկրներում հաշվառվածները չեն ընդգրկվի ընտրացուցակներում

Շուտով կարևոր փոփոխություն, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը

Շուտով ԱԳՆ-ոստիկանություն-հանրապետական զինկոմիսարիատ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսական հաշվառման:

Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
--------------------------------------------
Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս