loader
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են՝ Կոստանյանը հանցագործ չէ, անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը. Արմեն Դանիելյան

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են՝ Կոստանյանը հանցագործ չէ, անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը. Արմեն Դանիելյան

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ստացա անձնական գործս: Եթե այս երկրում կան մարդիկ, ովքեր դեռ կասկածում են, որ գևորգ կոստանյանը հանցագործ չէ և թույլ չի տվել պաշտոնական լիազորությունների չարաշահում, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը:

Եվ այսպես...

Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Սահմանադրության 56 հոդվածի համաձայն Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Դատախազության մասին ՀՀ օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Այդ հիմքերից է՝ 

1) անձնական դիմումը....

Խնդրում եմ համադրեք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների ազատման ՀՀ նախագահի երկու հրամանագրերը...

Մեկնաբանություններն ավելորդ են... ճշմարիտ էին այն պատգամավորները, ովքեր խորհդարանում ձեզ հորդորում էին չզբաղվել մեծախոսությամբ...»

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Դանիելյանը Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Հատուկ քննչական պետի տեղակալ Մուշեղ Բաբայանին:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս