loader

Ֆեյսբուքահայությունը արձագանքում է (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամների և մի շարք ՀՀԿ-ականների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։

ԵԾ-ի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց Նուբարաշեն համայքից բերված կոյուղաջուրը ցույց տալ ավագանու անդամներին: ՀՀԿ-ականները սակայն թույլ չտվեցին կոյուղաջուրը առաջ տանել, այն թափվեց և սկսվեց ծեծկռտուք։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանը ապտակում Մարինա Խաչատրյանին։ Այնուհետեև ՀՀԿ-ականները քաշում էին վերջինիս մազերից, բռնության ենթարկում նրան։

Նշենք, որ Գոռ Վարդանյանը ծեծկռտուքից հետո հրելով դուրս հանեց Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից՝ ակնհայտորեն բռնի ուժ գործադրելով վերջինիս նկատմամբ:

«Հայաստան 24»-ն ընթերցողներին է ներկայացնում ֆեյսբուքահայերի արձագանքը վերը նշված դեպքին:

Հայկական դառը իրականություն. Երևանի քաղաքապետի ընտրություններին տոկոսային առումով Տարոն Մարգարյանին ամենաշատ ձայնը տվել են Նուբարաշենում` 85.5%. Տարոնը սակայն թքած ունի նուբարաշենցիների խնդիրների վրա և կես միլիոն դոլար է հատկացնում մայրաքաղաքի ասֆալտապատ մեկ փողոցի բարեկարգման համար, բայց Նուբարաշենի վթարված կոյուղաջրերի հարցը բարձրացնում և նուբարաշենցիների համար ծեծ են ուտում ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամները, որին ամբողջ Նուբարաշենում ձայն է տվել ընդամենը 161 հոգի կամ 3.82%:

Արմեն Վարդանյան

ՀՀԿ-ն իրա գառլախներով, քաք մեջ են լինում, երբ բանը հասնում ա անձնականին, առանձին ՀՀԿ-ին ինչ ուզեք ասեք, դա իրենց վրա չեն վերցնում, բայց փորձեք նուն բանը ասել սույն գառլախների տների առջև կամ դեմ դիմաց կանգնած, անմիջապես վախից սկում են անկանոն շաժումներ անել:

Հ.Գ. Ցույցերը Օպերայից անհապաղ պետք է տեղափոխել դրանց տներ:)

Վահե Գևորգյան

Էսա սրանց մակարդակը, կանանց ծեծում են ամոթ ձեզ. միջազգային սկանդալի երևույթ է, ավելի լավա լուծարվեն:

Օլեգ Դուրգարյան

Հետաքրքիրա տարոնենք խի են նեղվել ,բա թող մի հատ շնչեն էն հոտից ,որից Սովետաշենում մարդիկ են շնչում :

Արամ Մանուկյան

"Կինոյի տղեն" էկավ` հասաա՜վ...

"Տարոնի փրկիչը"

Գլխավոր դերում` այոոոոո.

Գոռ Վարդանյան

Նազելի Յուզբաշյան

Երբ մարդը իրան դրել ա ուժեղ տղու տեղ բայց իրա ամբողջ էությամբ գառլախ ա...

Արթուր Ապրիյան

Վերջապես հասկացվեց, թե յաիչնիցան ինչու է հայտնվել քաղաքապետարանում: Մի դրույք էլ գրեք որպես ախրանիկի:

Արիս Վաղարշակյան

Այսօրվա ավագանու նիստում իր հավատարմությունը տարոնպարոնմարգարյանին ապացուցած Գոռ Վարդանյանը պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել քաղաքապետի մասին:
Ֆիլմը կկոչվի <<ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՅԼԱՀԵՇՏՈՑ>>...

Հովհաննես Գալստյան

Անկախ այն ամենից, թե ես ինչպե՞ս եմ վերաբերվում Զարուհու քաղաքական հայացքներին... ես պարտավոր եմ հերթական անգամ փաստելու, որ Սերժիկի լակեյ Տարոնն ու իր ավազակախումբը այս երկրի գլխավոր չարիքներից են։ 

Ձեր տղամա‘րդ ասողի....

Գագիկ Քամալյան

Անկախ իմ վերաբերմունքիցն Զառայի և իր թիմի նկստմամբ. պետք է մի բան փաստել, այսօր ավագանու նիստում տեղի ունեցածը ապացուցում է, որ ՀՀԿ-ի իրական տեղը ոչ թե պետական պաշտոններն են, այլ կոյուղաջրերը։

Վարդան Հարությունյան

Թարմ մետաստազ կոնցլագերից

... իսկ ես կարծում եմ, որ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցածը Հայաստանի պետության զավթման ախտանիշերից մեկն է: Սերժիկի հաշվարկից դուրս մարդիկ են հայտնվել ավագանու կազմում, նրանց նկատմամբ բազմիցս ոհմակային, վիրավորական եւ նվաստացուցիչ արարքներ են դրսեւորել նույն կլանի ներկայացուցիչները, ինչը եւ համայնքային խնդիրների հետեւողական անտեսումները բերել են նյարդային լարումների, բողոքի արտահայտման արտառոց եւ շատերի համար անընդունելի ձեւերի, եւ այսպիսի բախման: Բա կլանային բուրգը դրանով է կլանային, որ ցածինները տիրոջն այսպես պիտի հավատարմություն ցուցանեն: Մարգարյան Տարոնի տեղը Մարինա Խաչատրյանը լիներ, էս ոհմակն էլի նույն կերպ էր վարվելու արտառոց եղանակով բողոքող Մարգարյանի հետ:

Շատ խորը ճգնաժամի մեջ ենք, շատ մեծ ապաշխարհանքի եւ մտածմունքի առաջ. էս կլանը ցուցարարներ է գնդակահարել զվարճալիքի պես, ավագանու անդամ ծեծելն ինչ է, որ չկարողանան անել ու մարսել ...

Լևոն Բարսեղյան

Այսօրվա խայտառակությունը հերթական անգամ փաստեց այն ծանր վիճակը, որում գտնվում ենք։ Ու խնդիրը միայն նրանում չէ, որ հայ տղամարդը կին է ծեծում (այն էլ հետևից հարձակվելով, մազ քաշելով և այլն), նմանները երևի միշտ էլ եղել են, բայց իշխանություն չեն ունեցել կամ մեկտեղված չեն եղել, որ հիվանդագին պոռթքումներին ազատություն տան, ու այդ պատճառով նկատելի չեն եղել։
Խնդիրն առավելապես այն է, որ Հայաստանում ակնհայտ տիրապետող է Ոսկե Հորդայի կառավարման մեխանիզմը, երբ ցանկացած դիրքի չինովնիկի համար վերադասն աստված է, իսկ ստորադասը` ստրուկ, երբ քաղաքապետի խորհրդականի կամ ավագանու անդամների տեսակետից իրենք պարզապես վերադասի «զորքն» են, պիտի նվիրումով ծառայեն վերադասին, որպեսզի նույն «նվիրումով» հետո ստորացնեն ստորադասին։ Այս մոդելն է, որ ծնում է բացահայտ սանձարձակություն, որը ժամանակի ընթացքում չի կարող չստանալ այլանդակ դրսևորումներ։
Այս մոդելի մեջ, ցավոք, տեղ չկա «օրենք», «պետություն», «իրավունք», «արդարադատություն» հասկացությունների համար։ Նման մոդելը երբեք չի կարող հաջողություն ապահովել որևէ պետության, իսկ այդ մոդելից չձերբազատված ցանկացած միավոր դատապարտված է տապալման։

Երվանդ Վարոսյան

Ողջ հանրապետությունում տիրող ,,գարշահոտությունը,, հազարավոր տակառների մեջ չի տեղավորվի: Մեզ մեկ համաժողովրդական ակցիա է պետք, այն ժամանակ գոռվարդանյանները չորեքթաթ կծլկեն, իսկ նրանց տերերին այդ հնարավորությունից կզրկենք:

Զոյա Թադևոսյան

Պատրասստեց Լուսինե Առաքելյանը

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս