loader
Facebook-ն արձագանքում է Քոչարյանին

Facebook-ն արձագանքում է Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը կրկին մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցազրույցին զուգահեռ  Facebook սոցիալական ցանցն արդեն ողողված էր Քոչարյանի արտահայտած մտքերի վերաբերյալ ամենատարբեր գրառումներով: Օգտատերերը, միմյանց հերթ չտալով, իրենց կարծիքներն էին գրում: Հայաստան 24-ն առանձնացրել  է դրանցից մի քանիսը:

Երկրորդ նախագահի հարցազրույցին անմիջապես հաջորդեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրառումը. «Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ»:

Օգտատեր Տիգրան Հակոբյանը գրել է. «Մի նախագահ կար էս երկրում, որի ժամանակ շատ կարճ պաշտոնավարած մի կարգին մաքսային ծառայության ղեկավար կար: Էդ ղեկավարը գնում ա էդ նախագահի մոտ հերթական զեկույցի: Նախագահը հարցնում ա գլխավոր մաքսապետին, թե մաքսանենգ ճանապարհով Հայաստան արևադարփային մրգեր բերվում են, թե՝ ոչ: Մաքսապետը պատասխանում է, թե՝ ոչ, եթե չհաշվենք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք Վրաստանից իրենց Ժիգուլի-Նիվաներով 2-3 արկղ մանդարին կամ նարինջ կարող են բերել, գյուղում վաճառել: Նախագահը ջղայնանում ա, թե բա ոնց կլինի, դեմները փակեք, մաքսային կետերում հսկողությունը ուժեղացրեք: Մաքսավորն էլ, թե մաքսային կետով չեն անցկացնում, անտառում ճամփեք կան, դրանով գնում-գալիս են: Ու չնչին քանակ ա կազմում, ուշադրություն չենք դարձնում: Նախագահը հունից ելնում ա, թե բա непорядок ա: Ու խորհուրդ ա տալիս՝ էդ ճամփեքին ականներ դրեք, երկու-երեք ավտո կպայթի, մյուսները էլ մանդարին էդ ճամփեքով չեն բերի:
Էդ խեղճ մաքսավորը դողացող ձեռքերով դուրս ա գալիս կրեատիվ նախագահի կաբինետից, հետո գործից նրան հանում են, Մոսկվա ա տեղափոխվում, հետո նրան ինֆարկտ ա խփում, մահանում ա: Բայց մինչև մահանալը իր ընկերներին այդ մասին անվերջ պատմում ա, ու միշտ դողացող ձեռքերով...

Եթե կռահեցիք, ով էր այդ նախագահը, վաղը գնացեք միտինգի: Անկախ Նիկոլի հանդեպ վերաբերմունքից, ձեր դժգոհություններից ու վախերից: Նիկոլին, եթե լավ չաշխատի, հաշիվները հետո կներկայացնեք....»:

Օգտատերեր Հրանտ Տէր-Աբրահամեանի ստատուսը հետևյալ բովանդակությունն ունի .«Չեմ դիմանա, եթե չասեմ: Կարող է մանրուք թվալ, բայց ինձ համար կարևոր է: 1. Խնդրում եմ մեկդ բացատրեք Ռոբերտ Քոչարյանին, որ Թատերկան հրապարակ վաղուց չկա, ինչպես որ չկա Լենինի պրոսպեկտ, Կիրովի փողոց, Ազիզբեկովի հրապարակ: Թատերական հրապարակաը դարձել է Ազատության հրապարակ այն պահից, երբ այդտեղ ծավալվել է Ղարաբաղյան շարժումը: Եթե համառորեն ասում ես, Թատերական հրապարակ, նշանակում է ժխտում ես Ղարաբաղյան շարժումը (որի մասն ես եղել, թեկուզ որպես ՀՀՇ վարչության նախկին անդամ ), ուրեմն, ուզում ես ասես 1987 թիվն է, ու եթե էդպես է, ուրեմն չկա նաև Արցախի հանրապետություն, այլ կա ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՄ կազմում»: Շատ պարզ տրամաբանություն: Կամ կա Ազատության Հրապարակ, հետևաբար հայկական Արցախ, կամ Թատերական հրապարակ ու ԼՂԻՄ: Երրորդը տրված չէ: 2. Չարտոնված հանրահավաք հասկացություն գոյություն չունի և գոյություն չուներ նաև 2008-ին: Դա իրավական նոնսենս է: Եթե սխալվում եմ, թող իրավաբաններն ուղղեն: Կարա լինի իրազեկված կամ չիրազեկված, նաև՝ արգելված հանրահավաք, բայց արոտնված/չարտոնվածը նույնպես Թատերական հրապարակի և ԼՂԻՄ ժամանակների իրավական բառապարաշրից է: Անկախ Հայաստանում հնարհավաքները չեն արտոնում: Տաս տարում կարելի էր գոնե այդքանը հասկանալ կամ գոնե Վիկտորին հարցնել»:

Գայանե Ղազարյանը գրել է. «Ո՛չ առաջինն եմ նայել, ո՛չ երկրորդը։ Ո՛չ վերջինն եմ նայելու՝ բանտից առաջ, ո՛չ վերջինը՝ մահից առաջ։ Նա տաս տարի իշխանություն չի և այլևս չի լինելու։ Դուք ունեք Նիկոլ, ու ամբախ-զամբախ բաներ նայելու փոխարեն՝ հիշեք, որ հեղափոխությունը եղել ա, ու Ձեզ տրված ա երկիր սարքելու, փոխելու ու ստեղծագործելու անվերջ ասպարեզ։ Իսկ Ռոբին՝ մի մենախուց, որ ամբախ-զամբախ թուղթ մրի, իսկ դուք՝ չկարդաք։ Բայց չկարդալու համար պիտի ռեստարտ անենք ուղեղներս ու զբաղեցնենք պետություն սարքելու ծրագրերով։ Հակահեղափոխություն չի լինելու։ Իսկ դրա համար պիտի հակառեակցիա էլ չլինի»:

Աղասի Մարգարյանը գրել է. «Բանավոր քոչվորական պատումներին միանալով Երեկոյան հավես ու զահլա չկար անդրադառնալու։ Մեծ հաշվով Քոչարյանի հարցազրույցը պետք էլ չէ երկար-բարակ վերլուծել կամ էլ թե՝ եսիմ ինչ։ Ընդամենը մի քանի կետ․ Չափազանց թույլ հարցազրույց, եթե չասենք խղճուկ, բազմաթիվ պնդումներ անգամ ուշադրության արժանի չեն, մնացածներն էլ չեն դիմանում որևէ քննադատության։ Չկար հարցազրույցի հայեցակարգ և անգամ հստակ թիրախ՝ բացի նրանից, որ Քոչարյանն իր խոսքն ուղղում էր գլխավորապես ներկա իշխանությունից դժգոհ և չմերվող շրջանակներին և ռևանշիստներին (ռևանշիստ տերմինը Հրանտ Տէր-Աբրահամեանի հարցազրույցներից մեկից)։ Ավանդական դարձած՝ Ռուսաստանին որպես «տղա բերելու» փորձեր, անլուրջ։ Ամենագլխավորը՝ Քոչարյանի բաղձանքն է հռչակվել կամ ինքնահռչակվել «միակ կարող հակահեղափոխական առանցք», մի քիչ նստել կամ հալածվել և թեկուզ օգտագործվել ռևանշիստների կողմից։ Թերևս վերջին հարցում, և իշխանությունը, և հանրային ակտիվ հատվածը պետք է զգույշ լինեն և ճոխ բավարարում չտան Քոչարյանի այս նկրտումներին՝ պարզապես «իրար չխառնվելով» ու «հրեշի ստվերի դեմ» չպայքարելով։ Եվ վերջում գրեթե ուղղակի սլաքներ Սերժ Սարգսյանի դեմ։ Մնացածին գուցե թե շատ պարապ վախտ կարելի է անդրադառնալ, կամ էլ՝ չէ։ Պրիվետ»:

Հասմիկ Հարությունյանը գրել է. «Ես այլևս զահլա չունեմ քոչարյանով զբաղվելու։ Միայն այսքանն ասեմ. 1. եթե մարդը առատ վարձատրություններով է, որ փորձում է հասնել իր մասին դրական կարծիքի ձևավորման, 2. եթե ստում է պարզապես ամեն ակնթարթ (ասենք թե՝ ոմանք չգիտեն, որ ստում է, բայց ինքը հո լա՞վ գիտի), նշանակում է՝ անհնարին ցածր է նրա ինքնագնահատանքն ու արժանապատվությունը։ Եվ «տղամարդլամիշ» լինելու էդ ցուցադրականությունն էլ հենց ասածս երևույթը կոծկելու նպատակ ունի, ինչպես բոլորդ գիտեք տարրական հոգեբանությունից։ Ասածս ի՞նչ է. եթե ինքն իրեն այդ աստիճան ոչնչություն է համարում, նախ, 1. ուրեմն, մի բան գիտի, և 2. մե՞նք ինչու այդպիսին չպիտի համարենք։ Իսկ ամենակարևորը. պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աստիճանի ոչնչություն են նրա համար փողով որևէ բան անողներն այդ դեպքում. լինի փեսա, թե մի նախկին ՄԻՊ, լինեն պատգամավորներ, թե նախկին տեռորիստներ, լրագրողներ, թե մուրացիկ՝ տարբերություն չկա։ Չէ. տարբերություն կա. մուրացիկը փողի համար սրանց նման չի աղերսում. «Թե բոզ ման գուքաք, ըդիկ ես եմ»։

Վահե Գևորգյանը գրել է. «Ես թախթաբիթիից ավելին էի սպասում, խայտառակ պարզունակ հարցազրույց ա տալիս հանրահավաքից մեկ օր առաջ, Սերժից դասեր չքաղելով, ի ցույց դնելով իր անփորձությունը ներկա կարգավիճակում, հետո խոսում անփորձությունից, իշխանություն եղած ժամանակվա «խելացի» կերպարը մի ժամում ոչնչացավ: Քոչի թեման կարելի ա արդեն փակել, ու չանդրադառնալ այլևս, սա միայն փող ունի, բայց իր օգտին օգտագործելու հնարավորություն չունի, և ուրեմն՝ հաջող Ռոբ»:

Մեկ էլ այլ օգտատեր՝ Ռոբ Մանուկյանը, սոցցանցի իր էջում նման կարծիք է հայտնել. «Միակ տղամարդու հաթաթաները դաշնակների եթերում քաղաքական այրու հարզազրույց չէր. ավելի շուտ ոխկալայրու քինախնդիր կռավոց էր հիշեցնում»:

Սարգիս Հովսեփյանն էլ գրել է. «Մարդիկ կան զարմանում են, որ ՌՔ-ի ասուլիսը տապալողները կամ տապալման կողմնակիցները հարցազրույցը նայում են, այնինչ զարմանալու ոչինչ չկա. հարցը էն չի, թե մարդկանց չի հետաքրքրում ՌՔ-ի գլխի թախտաբիթիները, հարցը էն ա՝ ՌՔ-ին չհաջողվեց հաղթանակած կերպարով դուրս գալ ու հանրային վայրում բարձր հայտարարել իր քաղաքականություն վերադառնալու մասին ու ստիպված եղավ քաղաքականություն մտնել հետնամուտքից: Իմ կարծիքով սա շատ կարևոր ա, հատկապես եթե հաշվի առնենք ՌՔ-ի սութի մաչոյական կերպարը: Ասուլիսի տապալումը սպիտակ ձիով վերադարձող վոյնին վերածեց անձեռոցիկի մեջ փաթաթած թախտաբիթու»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս