loader
Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը

Գագիկ Ծառուկյանի հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը: Այս մասին տեղեկանում ենք «Սասնա ծռեր» խմբավորման՝ Facebook-ի էջում կատարված գրառումից:

«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5․000․000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն», - ասված է էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման շուրջ 30 անդամ 2016-ի հուլիսին զինված մուտք էին գործել ոստիկանության ՊՊԾ գունդ, գրավել այն։ 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս