loader
Գիրք նվիրելու օրվա առթիվ 1000-ավոր գրքեր փոխանցվեցին համայնքային գրադարաններին

Գիրք նվիրելու օրվա առթիվ 1000-ավոր գրքեր փոխանցվեցին համայնքային գրադարաններին

Վահե Բուդումյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Գիրք նվիրելու օրվա առթիվ 1000-ավոր գրքեր փոխանցվեցին համայնքային գրադարաններին։

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակազմը «Գրաբուսով» այցելեց Էջմիածին, որտեղ 1004 միավոր գրականություն տրամադրեց Հ․ Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանին։ Նվիրաբերված գրականության ցանկում էր նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնի կողմից հրատարակած Հ․ Թումանյանի «Ստեղծագործությունների ընտրանի» գիրքը և Չինաստանի դեսպանատան հովանավորությամբ հրատարակված «Չինական ժամանակակից պատմվածքներ» գիրքը: Գրադարանին մեծաքանակ գրականություն նվիրաբերեց նաև ԳԱԱՀԳ գրադարանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, համայնքի ավագանու անդամները, տեղի մշակութային և կրթական օջախների տնօրենները և հյուրերը։

Շուրջ 1000 միավոր արժեքավոր գրականություն փոխանցվեց նաև Երևանի Ա․ Իսահակյանի գրադարանին։ Գրադարանին գրքեր նվիրեցին նաև Ոստիկանների վետերանների միությունը և մի շարք հասարակական գործիչներ։ Իսահակյանի գրադրանում նաև տեղի ունեցավ Թումանյանական ընթերցում, որի մասին կարող եք կարդալ այստեղ․ https://goo.gl/J3fGTG

Նույն ժամանակ Շիրակի մարզային գրադարանի աշխատակազմը «Բիբլիոբուսով» մեկնել էր Դսեղ՝ մասնակցելու Թումանյանի ծնդդյան միջոցառումներին և շուրջ 300 գիրք փոխանցելու տեղի համայնքային գրադարանին։

3000-ից ավել գիրք ամսվա ընթացքում «Աջակցություն սահմանամերձ գյուղերին» նախաձեռնության միջոցով նվիրաբերվեց սահմանամերձ գյուղերի դպրոցական գրադարաններին և մշակույթի տներին»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս