Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեևի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ։
Գիտությունը վերադառնում է Հայաստան»: