loader
Գնացեք, 21-րդ դարի լրագրություն կարդացեք. Գայանե Ղազարյան

Գնացեք, 21-րդ դարի լրագրություն կարդացեք. Գայանե Ղազարյան

Գայանե Ղազարյանն, անդրադառնալով ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությանը, Facebook-ի իր էջում գրել է.

«Մարդ չգիտի մամուլի հայտարարությունից հետո գլուխը ո՛ր պատովը տա… Սեփականը չէ, իհարկե։ Սառել մնացել եմ, թե ո՛ր կետից սկսեմ, ո՛ր կետով պրծնեմ, ո՛րն ասեմ, ո՛րը թողնեմ։ Ախր հազար շերտով՝ տարրական մարդկայինից մինչև մասնագիտական դիլետանտիզմ, մինչև դարաշրջանի յուրահատկություններ, մինչև մոլորակից դուրս ապրելու խնդիրներ կան։ Ախր հազար շերտով դիագնոզ ա։ Դուք ո՞նց կարաք էս կարգի ոչ ադեկվատ լինեք, էս կարգի կտրված ձեզնից, հասարակությունից, ձեր մասնագիտությունից ու դարաշրջանից։ Ձեր հարազատ ճահիճը կորցրել՝ ապոկալիպսիս ե՞ք զգացել, դիմեք հոգեբանի, ոչ թե իշխանություններին։ Իսկ ձեր հանդեպ ատելությունն ու ագրեսիան նոր չի սկսվել։ Անբարոյականներից ազատվելու հասարակական շարժումները սերժերի ու սաշիկների լափով կոտրելու ձեր բոլորի ավանդն ու մուտիլյովկաները բոլորը հատ-հատ հիշում են։ Պարզապես էն ժամանակ ճահճի կոմֆորտից քիթներդ հանելու ու ձեր կողմից հետևողականորեն ջարդվող հասարակության բողոքը լսելու ոչ շահն ունեիք, ոչ էլ բարոյականությունը։ Իսկ հիմա «լայվերն» ու ձեզ կերակրողներին՝ համաժողովրդական հեղափոխությամբ գրողի ծոցն ուղարկելը հանկարծ «խանգարում» են ձեր աշխատանքը։ Էդ ո՞ր աշխատանքը՝ ամոթ չլինի հարցնելը։ Էնքան եք սովորել բաղրամյանից հանձնարարված դերերով գծված սցենար արտաբերելուն, որ չգիտեք ո՛նց ինքնուրույն տեղեկություն հայթայթե՞ք, ո՛նց լայվերից նյութ սարքե՞ք, ո՛նց հասարակությանը ծառայե՞ք։ Չգիտեք՝ ջհանդամին իմանաք, հասարակությունը կամ ձեզնով չհիացածնե՞րս ինչ կապ ունենք։ Թե՞ ուղղակի սովոր եք, որ ձեր անբարոյության ու այդ թվում ձեզնից տանջված հասարակության արանքում միշտ ձեր պատվիրատու իշխանությունը պիտի «վախթ» կանգնած լինի, որ հով ապրեք, դրա համար հասարակությանը դիմելու փոխարեն, ինչպես միշտ, նոր «պապային» եք դիմում։ Գնացեք, 21-րդ դարի լրագրություն կարդացեք, թե չէ վաղը փայտից հաշվիչ որ դառնաք, մի հատ էլ ձեր անպետք դերերի սուբսիդավորում կուզեք մեր՝ ձեր էդքան ատելի հասարակության հաշվին»։

Հիշեցնենք, որ ԶԼՄ ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել, որում իրենց անհանգստությունն են արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։

Նրանք նոր կառավարության ղեկավարին և անդամներին կոչ են անում զերծ մնալ ԶԼՄ-ների մասին անզգույշ, երբեմն՝ անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են անդրադառնալ նրանց հեղինակության և հետագա գործունեության վրա։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս