loader
Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվն ավելացավ ևս 5-ով

Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվն ավելացավ ևս 5-ով

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Գրավոր զգուշացում ստացած 31 ընդերքօգտագործող ընկերությունների թիվն ավելացավ ևս 5-ով: 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է ուսումնասիրել ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը: Եվս 5 ընկերության տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս