loader
Համակերպվեք, որ մեկ առ մեկ պատասխան եք տալու. Արեն Մկրտչյան

Համակերպվեք, որ մեկ առ մեկ պատասխան եք տալու. Արեն Մկրտչյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ըստ մամուլի հրապարակումների՝ Վարդգես Գասպարիի դեմքին շշով հարվածողը 5-րդ ալիքի սեփականատերն է։

Եթե դա այդպես է, հուսով եմ՝ տվյալ լրատվամիջոցում շշի հատվածների սպառնալիքների ներքո մարտի 1-ի մասին ֆիլմ նկարելու համար մարդկանցից խաբեությամբ կարծիքներ չեն կորզել՝ ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի։

Վստահ եմ՝ այս արարքին քրեաիրավական գնահատական է տրվելու, քանի որ բռնությունը որպես գործիք տեղ չունի հետհեղափոխական Հայաստանում այնպես, ինչպես հեղափոխության օրերին։

Երևանի կենտրոնում 10 քաղաքացի գնդակահարելու, զուգարաններում ծեծելով մարդ սպանելու, երկաթե ձողերով խաղաղ ցուցարարի ծունկ ջարդելու, կրիմինալի, զինվորի ձեռքից գողացված զենքի փողով միլիարդներ դիզելու, ընտրակեղծարար օլիգարխների Հայաստանը խորը հուղարկարվորված է, իսկ դրա լեշը դագաղի ներսում ըմբոշխնում են ճիճուները։

Համակերպվեք, որ մեկ առ մեկ պատասխան եք տալու»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս