loader
Հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ոչ ավել է, քան հավանականությունը, որ օրինակ՝ Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում. Աղաջանյան

Հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ոչ ավել է, քան հավանականությունը, որ օրինակ՝ Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում. Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Փաստորեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը, օգտվելով վերջին օրերի մեդիա բեսպրեդելից, որոշել է առիթից օգտվել ու ինձ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրել (կամ առնվազն ակնարկել): 

Պատկերացնո՞ւմ եք, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Գեղամ Մանուկյանը ինձ մեղադրում է անազնիվ գործելակերպի մեջ։

Պարզվում է նաև (ձեռի հետ), որ վերջինս հետաքննող լրագրող է և, հավանաբար, շուտով «Հետք» լրատվականին ծանրագույն մրցակցություն է սպասվում՝ ի դեմս «Երկիր Մեդիայի»: 

Մեկ բան ունեմ ասելու. հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ոչ ավել է, քան հավանականությունը, որ օրինակ՝ Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում: Կամ որ օրինակ՝ վերջինս անաչառ և օբյեկտիվ լրագրող է: 

Նա ուղղակի չի պատկերացնում, թե ո՞նց կարելի է պաշտոնավարել և չգողանալ։

Այո, պարոն Մանուկյան, պետք է հիասթափեցնեմ, դա հնարավոր է»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս