loader
Հայաստանի բոլոր խոշոր լրատվամիջոցները խոշոր փողատերերինն ու Սերժի ընտանիքինն են. Վահան Իշխանյան

Հայաստանի բոլոր խոշոր լրատվամիջոցները խոշոր փողատերերինն ու Սերժի ընտանիքինն են. Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի գրառումը այն մասին, որ որոշ լրատվամիջոցներ խոսքի ազատությունը չարաշահում են, քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների բողոքն է առաջացրել, թե իբր խոսքի ազատության ճնշման նշաններ են։

Հայաստանի բոլոր խոշոր լրատվամիջոցները՝ հեռուստատեսություններ, խոշոր ինտերնետ պորտալներ, խոշոր փողատերերի ձեռքին են, իսկ մի մասը ուղղակի Սերժի ընտանիքինն են։ Մյուս «անկախ» կոչվող մամուլի հիմնական մասն էլ կապված է բազմաթիվ գործարքներով փողատերերի հետ։ Իսկ նոր Կառավարությունը գրեթե չունի լրատվական աջակցություն, ընդամենը մի փոքրիկ թերթ է, իսկ նրանք, ովքեր գիտեն, թե ինչ կարող է անել լրատվական արշավը, մանավանդ Հայաստանում, ուր լրագրողները չունեն էթիկայի կոդեքս, և շատերը պատվերով սուտ ու կեղծիք են տարածում, կհասկանան, թե ինչ ծանր վիճակում կարող է հայտնվել կառավարությունը։ Իսկ ով չգիտի, տեղեկացնենք, որ լրատվական գրոհը կարող է պատերազմներ հրահրել, ու նաև կառավարություն տապալել։ Էս իրավիճակում ի՞նչ խոսքի ազատության մասին է խոսքը, այսինքն, խոսքի ազատության՝ հեռուստատեսային հեռարձակումների իրավունք են ունենում միայն խոշոր փողատերե՞րը։ Այդ ինչպե՞ս է, որ բողոքում են շաքարի մոնոպոլիայի դեմ, բայց հենց խոսքը վերաբերում է մեդիաների մոնոպոլիային, և հենց կառավարության անդամը փորձի քննադատել որևէ հեռուստատեսության, ակտիվիստներն ու լրագրողները ընդվզելով վերածվելու են մոնոպոլիայի ու խոշոր փողատերերի շահերի պաշտպանների։ 

Լրատվական բնագավառը լուրջ բարեփոխումների կարիք ունի, և դա չի կարող միայն կառավարության գործը լինել»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս