loader
Հետևողականորեն աշխատելու ենք, որ հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ. Արարատ Միրզոյան

Հետևողականորեն աշխատելու ենք, որ հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ. Արարատ Միրզոյան

 ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։

Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը։

Միաժամանակ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, և մենք հետևողականորեն աշխատելու ենք, որ արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս