loader
Բաց նամակ. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից ակնկալում եմ բացատրություն»

Բաց նամակ. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից ակնկալում եմ բացատրություն»

Հայկ Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի՝  Լայպցիգի համալսարանում ունեցած դասախոսության հետ կապված:

Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

Բաց նամակ Արտգործնախարարին

«Երեկ մասնակցեցի Գերմանիայում Հայաստանի դեսպան Սմբատյանի դասախոսությանը Արցախի խնդրի մասին։ Ունեմ հետևյալ դիտարկումները։

• Դեսպանը չի տարբերում ԼՂԻՄ և Արցախի Հանրապետություն անվանումների կարևորությունը։ Մեջբերեմ՝ «Լեռնային Ղարաբաղը, կամ նաև՝ Արցախը․․․»

• Ցուցադրում է 3-4 քարտեզ, որոնցից մեկում Արցախը Ադրբեջանի կազմում է՝ իբրև անցյալ պատմական փաստ՝ ի սկզբանե մարդկանց պատկերացումները խեղաթյուրելով։

• Ցուցադրում է մեկ այլ գրաֆիկական քարտեզ, որտեղ Գետաշենն ու Շահումյանը պատկերված են որպես Ադրբեջան։ Նշված չէր, որ դրանք մասն են Արցախի Հանրապետության։ Տեսանելի է խեղկատակ նկարում։

• Գերմանացի իմ դասախոսներից մեկը ձանձրույթից լքեց լսարանը ու էլ չվերադարձավ

• Հարցին՝ ի՞նչ ենք պատրաստվում անել հետագա «բլից» ագրեսիաները կանխարգելելու նպատակով, պատասխանեց՝ «հարցին հարցով պատասխանեմ՝ ի՞նչ պիտի անենք, որ կանխարգելենք։ Դե՜, պատասխանե՜ք։»

• Մեջբերում էր Սերժ Սարգսյանի երբեմնի արված արտահայտությունները, և Փաշինյանի առաջ քաշած պահանջին՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման դարձնել, ասաց՝ դա մենք վաղուց ենք ասել, դա նորություն չէ։ Փաստորեն, նա չի գիտակցում ասելու և պահանջելու տարբերությունները դիվանագիտության մեջ։

• Բերել էր ընդամենը 4 սլայդ, բոլորը քարտեզ, մեկը կոպիտ սխալներով՝ գրաֆիկական։ ռամիլ սաֆարովից խոսելիս ասաց, որ նրան հերոսացրին՝ առանց ցուցադրելու հայտնի նկարը՝ ալիևի կախած մեդալով։ Հյուրերի մոտ «հերոսացում» բառը ստացավ փոխաբերական իմաստ, այլ ոչ՝ բառացի։ 

• Ազատագրված տարածքները ասաց չենք բնակեցնում և չենք բնակեցնելու։ Դիտարկում արվեց՝ որ փաստացի մարդիկ են ապրում, նրանք վերաբնակվել են Լաչինի շրջանի հարակից տարածքներում։ Դեսպանը մերժում էր, տպավորություն ստեղծելով, որ Արցախը պատրաստ է ազատագրված տարածքները սկուտեղի վրա մատուցելու։ 

• Իսկ սկզբից մինչև վերջ մեխանիկորեն կարդացած տեքստը սկսեց՝ հուզված եմ լեփ-լեցուն դահլիճը տեսնելով․․․հետո քերականական սխալներով շտկեց՝ ես նկատի ունեմ ինչքան կաք՝ էլի վատ չի։ Երկու բառ առանց թղթի իրար կապելու ունակության պակաս․․․

Անկեղծ՝ ուզում էի նախ իրեն՝ Սմբատյանին ուղարկել մտահոգություններս, սակայն պարզվում է՝ ֆեյսբուքի օգտատեր չէ դեսպանը։ Միգուցե նրան բացատրեք՝ ֆեյսբուքի կարևորությունը և դրանից օգտվելու հմտություններ փոխանցեք մարդուն։

Արտգործնախարարից ակնկալում եմ բացատրություն՝ այս մարդու տեսակետերը նեղ անձնական են, թե՝ ներկայացնում են ՀՀ և Արցախի դիրքորոշումները։

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս