loader
Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ժոզեֆ Դոլը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Facebook-ի էջում, որում նշված է.

«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։ 

Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլև անցյալի սխալները չկրկնելու համար։

Սա է պատճառը, որ դեռևս 2015 թվականի մարտին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձև ընդունեց»։

Ժոզեֆ Դոլը գրառմանը կցել է ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս