loader
Ավետ Գրիգորյան․ «Ամերիկայի Ձայնը» սկսեց աջակցել պատմության կեղծարարներին

Ավետ Գրիգորյան․ «Ամերիկայի Ձայնը» սկսեց աջակցել պատմության կեղծարարներին

 ««Ամերիկայի Ձայնը» սկսեց աջակցել պատմության կեղծարարներին։

Երկու խոսք ամերիկյան կողմի հրավերով մի այցի մասին։ 1993թ․-ի սեպտեմբերին էր։ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի խումբ ԱՄՆ կոնգրեսի հրավերով մեկնեց Վաշինգտոն։ Պատվիրակության կազմում դրա ղեկավար Բագրատ Ասատրյանն էր, Հրանուշ Հակոբյանը, կոմունիստ Նադիր Սահակյանը, Էդիկ Յարալյանը, Հովհաննես Մատինյանը, Վաչագան Հարոյանը ու ձեր խոնարհ ծառան։

Հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ կոնգրեսում, Պետական Դեպարտամենտում, գործադիր այլ դեպարտամենտներում, հայ համայնքի տարբեր խմբերի, ՀՅԴ, Ռամկավար Ազատական,Հնչակյան կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Շատ հագեցած օրեր էին։

Կից՝ երկու լուսանկար այդ այցից։

Այսքանից հետո հայտարարել, թե սա «․․․խորհրդարանական աննախադեպ այց է Վաշինգտոն», առավել եւս հայտարարել, թե «․․․ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նման պատվիրակություն ժամանում Վաշինգտոն՝ սկսելու խորհրդարանական դիվանագիտության մի նոր փուլ», նշանակում է եւս մեկ փորձ կեղծելու մեր նորագույն պատմությունը։ Անշնորհակալ գործ եք անում, տղաներ»։

Ավետ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս